ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մանվել Գրիգորյանն արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման համար 3 մլն դրամի պահանջով դիմել է դատարան

Մանվել Գրիգորյանն արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման համար 3 մլն դրամի պահանջով դիմել է դատարան
25.01.2019 | 13:52

Կալանավորված գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը դիմել է Երևանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «Մաքսինֆո» լրատվամիջոցի՝ իր պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջով` ասաց Մանվել Գրիգորյանի ներկայացուցիչ, փաստաբան Կարեն Ղոնյանը:


«Հայցադիմումով 3 մլն դրամի փոխհատուցման պահանջ է դրված, հետագայում այդ գումարը փոխանցվելու է մանկատներից մեկին, խնդիրը գումարը չէ, այլ այն, որ պատվին, արժանապատվությանը վնասող անպատասխանատու հայտարարությունները պակասեն»,-շեշտեց նա: Կարեն Ղոնյանը չբացառեց, որ հետագայում այլ հրապարկումների հետ կապված ևս կարող են դիմել դատարան:

Դիտվել է՝ 403

Մեկնաբանություններ