Վենեսուելայի ընդդիմության ղեկավար Խուան Գուայդոն հայտարարել Է, որ առաջիկա ժամերը վճռորոշ կլինեն երկրի համար:
«Առաջիկա ժամերը վճռորոշ են լինելու: Մի լքեք ինձ, որովհետեւ ես կյանքս կտամ, եթե դա անհրաժեշտ լինի, հանուն իմ սիրելի Վենեսուելայի ազատության»,- Գուայդոյի խոսքը մեջբերել Է «Նասիոնալ» թերթը: Նրա կարծիքով՝ Վենեսուելայի կառավարությունը «պառակտված Է ինչպես երբեք»: «Ոչ մի բան չի արվում իներցիայով կամ պատահականորեն, վստահեք մեր գործողություններին»,- հավելել Է նա: