ԵԱՏՄ նախագահությունը հունվարի մեկից անցել է Հայաստանին: Այս մասին գրառում է կատարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հունվարի մեկից Եվրասիական տնտեսական միության մարմիններում նախագահությունն անցել է Հայաստանին: Վստահ եմ, որ մեկ տարուց մենք կունենանք առավել համախմբված և արդյունավետ միություն, որը կծառայի մեր տնտեսությունների, պետությունների և ժողովուրդների շահերին», - ասվում է Փաշինյանի թվիթերյան գրառման մեջ: