ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Իսպանիան Վենեսուելայի ընդդիմադիր առաջնորդին ճանաչել է երկրի ժամանակավոր նախագահ

Իսպանիան Վենեսուելայի ընդդիմադիր առաջնորդին ճանաչել է երկրի ժամանակավոր նախագահ
26.01.2019 | 00:55

Իսպանիան Վենեսուելայի խորհրդարանի խոսնակ Խուան Գուաիդոյին կճանաչի երկրի ժամանավոր նախագահ, եթե Նիկոլաս Մադուրոն երկրում արտահերթ ընտրություններ չնշանակի` ասել է Իսպանիայի ԱԳ նախարար Խոզեպ Բորելը:


«Եթե հասկանանք, որ վենեսուելական ռեժիմը մտադրություն չունի ընտրություններ անցկացնելու, այլ միջոցներ կձեռնարկվեն, այդ թվում և ժամանակավոր նախագահի ճանաչումը, որպեսզի այդ ընտրությունները նշանակվեն Ազգային ժողովի կողմից», - ասուլիսի ժամանակ հայտարարել է նախարարը:

Դիտվել է՝ 606

Մեկնաբանություններ