ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Փաշինյանի մոսկովյան այցի օրակարգում Պուտինի հետ հանդիպման բացակայությունը տագնապի երանգ ունի

Փաշինյանի մոսկովյան այցի օրակարգում Պուտինի հետ հանդիպման բացակայությունը տագնապի երանգ ունի
26.01.2019 | 00:56

«Նեզավիսիմայա գազետան» անդրադարձել է ՀՀ-ում «թավշյա հեղափոխությունից» հետո հայ-ռուսական հարաբերություններում առաջացած լարվածությանը: Յուրի Սիմոնյանը գրում է, որ Մոսկվան Երևանից հավատարմության՝ վստահություն ներշնչող ապացույցներ է ակնկալում: Թեև ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել է Վլադիմիր Պուտինի ու Նիկոլ Փաշինյանի հարաբերություններում լարվածությունը, այնուհանդերձ՝ կան հստակ պատճառներ, որոնց հիման վրա կարելի է ենթադրել՝ Մոսկվայի և Երևանի հարաբերություններն այդքան էլ անամպ չեն:


«ՆԳ»-ի քաջատեղյակ աղբյուրի փոխանցմամբ՝ ռուսական կողմը դեռևս բավարար աստիճանի չի վստահում ՀՀ նոր իշխանություններին: «Որոշ հայտարարություններ, մասնավորապես՝ Չինաստանի կամ Շվեդիայի հետ ռազմա-առևտրային հարաբերություններ հաստատելու փորձերի վերաբերյալ, իհարկե, աննկատ չեն մնացել Մոսկվայում: Ռուս-հայկական հարաբերություններում վստահության մակարդակի բարձրացմանը չէին կարող նպաստել նաև ՌԴ-ին պատկանող սուբյեկտներում ստուգումները: Պետք չէ նաև մոռանալ ռուսական քաղաքական և բիզնես շրջանակների հետ կապված նախկին պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործերի մասին: Դրանցից ամենակարևորը ՀՀ 2-րդ նախագահ, բազմաթիվ աղբյուրների պնդմամբ, Պուտինի ընկեր Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն է»,-գրում է հեղինակը: Նա նկատում է, որ ռազմավարական գործընկերոջ նկատմամբ նմանատիպ բողոքներ ունի նաև Երևանը: Խոսքը Ադրբեջանին զենքի մատակարարման շարունակական գործընթացի մասին է: Երևանին անհանգստացնում է նաև գազի գնի թանկացումը, Գյումրիում ռուսական ռազմաբազայի զինծառայողների մասնակցությամբ միջադեպերը:
Այդ ամենին գումարվել է նաև, ՀՀ իշխանությունների կարծիքով, 2008թ. մարտի 1-ի գործով ռուս հեռուստալրագրողների կողմից «ոչ օբյեկտիվ» վավերագրական ֆիլմի նկարահանումը: «Ստեղծված իրավիճակի ֆոնին Փաշինյանի մոսկովյան այցի օրակարգում Պուտինի հետ բանակցությունների բացակայության փաստը տագնապի նշան է: Ուրբաթ օրվա համար Վլադիմիր Պուտինի ազատ ժամանակի «դեֆիցիտը» Նիկոլ Փաշինյանի համար ամենահաճելի լուրերից չէր: Եվ դա Հայաստանում «մեկնաբանվելու» է վարչապետի հասցեին կրկնակի շատ քննադատությամբ»,-եզրափակում է վերլուծաբանը:

Դիտվել է՝ 474

Մեկնաբանություններ