ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Թրամփը հայտարարել է շաթդաունը 3 շաբաթով դադարեցնելու համաձայնության մասին

Թրամփը հայտարարել է շաթդաունը 3 շաբաթով դադարեցնելու համաձայնության մասին
26.01.2019 | 16:07

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կառավարության մասնակի ֆինանսավորման սառեցումը երեք շաբաթով դադարեցնելու համաձայնություն է ձեռք բերվել։ Սպիտակ տան այգում խոսելով 35 օր տևած «շաթդաունի» մասին՝ Դոնալդ Թրամփն ասել է, որ համաձայնության շնորհիվ ԱՄՆ կառավարությունը կֆինանսավորվի մինչև փետրվարի 15-ը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, թե չի ընդունի կառավարության մասնակի ֆինանսավորման սառեցումը դադարեցնելու որևէ գործարք, եթե չներառի «շատ խոշոր կանխավճար Մեքսիկայի հետ սահմանին պատը կառուցելու համար»։

Դիտվել է՝ 363

Մեկնաբանություններ