ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Դատարանը բավարարել է ՀԵՀ-ի գործադիր տնօրենին կալանավորելու միջնորդությունը

Դատարանը բավարարել է ՀԵՀ-ի գործադիր տնօրենին կալանավորելու միջնորդությունը
26.01.2019 | 16:10

Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը՝ «Հայաստանի երիտասարդական հիմնադրամի» տնօրենի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, հայտնում է Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

«Հայաստանի երիտասարդական հիմնադրամի» գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանին այսօր մեղադրանք էր առաջադրվել` առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում և առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու համար։ Տեր-Հովակիմյանի դեմ քննչական մարմին դիմում էր ներկայացրել նույն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ՀՀԿ նախկին պատգամավոր Կարեն Ավագյանը՝ հեղափոխությունից օրեր անց, երբ կրթության և գիտության նախարարի պաշտոնը ստանձնած Արայիկ Հարությունյանը սկսեց հիմնադրամում բացահայտումներ անել և պետական բուհերի ռեկտորներին արգելեց բուհերի արտաբյուջետային միջոցներից գումար փոխանցել «Հայաստանի երիտասարդական հիմնադրամին»: Նիկոլ Փաշինյանի կառավարության ձևավորումից օրեր անց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ երիտթևի ղեկավար Կարեն Ավագյանը Քննչական մարմնին հայտնել էր, որ ապրիլի 6-ին «Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի» գործադիր տնօրենը հիշյալ հիմնադրամի անունից ինքն իր հետ կնքել է 326 միլիոն դրամի փոխառության պայմանագիր: Տեր-Հովակիմյանը «Ազատության» հետ զրույցում հաստատել է սա և պնդել, որ կնոջ բուժման նպատակով է արել՝ հետագայում վերադարձնելու պայմանով:


«Փոխառության պայմանագիր կա, բայց դա չի խոսում յուրացման մասին: Այն գործողությունները, որ նշվում են՝ էդ գումարը ես թաքցրել եմ, իրականում կապ չունեն յուրացման հետ և թաքցնել ուղղակի հնարավոր չէր, որովհետև բացահայտ գործարքներ են արվել: Կնոջս բուժման համար եմ վերցրել», - «Ազատությանն» այսօր ավելի վաղ ասել էր Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը։

Դիտվել է՝ 333

Մեկնաբանություններ