ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Տիգրան Ավինյան. Բանակցություններ են ընթանում Պարսից ծոց-Սև ծով տարանցիկ և միջազգային փոխադրումների միջանցք բացելու համաձայնագրի համար

Տիգրան Ավինյան. Բանակցություններ են ընթանում Պարսից ծոց-Սև ծով տարանցիկ և միջազգային փոխադրումների միջանցք բացելու համաձայնագրի համար
26.01.2019 | 16:14

Այժմ բանակցություններ են ընթանում «Պարսից ծոց-Սև ծով տարանցիկ և միջազգային փոխադրումների միջանցք հիմնելու մասին» համաձայնագրի ստորագրման համար` Tert.am-ին ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: «Համաձայնագրի նպատակն է ստեղծել Պարսից ծոց-Սև ծով նոր միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցք, որը կխթանի Հայաստանի, Բուլղարիայի, Հունաստանի, Վրաստանի և Իրանի միջև առևտրի և տնտեսական հարաբերությունների զարգացումը»,- նշեց փոխվարչապետը: Տիգրան Ավինյանի խոսքով՝ Վերին Լարսի սահմանային անցակետը գտնվում է կառավարության մշտական ուշադրության կենտրոնում, իսկ անցակետին այլընտրանք ստեղծելու նպատակով ռուսական և վրացական կողմերին առաջարկություններ են ներկայացվում ֆորսմաժորային պայմաններում Հարավային Օսիայի կամ Աբխազիայի տարածքով ցամաքային կապ ստեղծելու վերաբերյալ. «Սակայն նոր սահմանային անցակետերի բացման հարցը հետաձգվում է, քանի որ ռուս-վրացական փոխհարաբերություններում կան քաղաքական չլուծված հարցեր»,- ասաց նա: Ինչ վերաբերում է օտարերկյա՝ հատկապես սփյուռքի կողմից ՀՀ-ում կատարվող ներդրումներին, փոխվարչապետը նկատեց, որ հեղափոխությունից հետո սփյուռքում առավել մեծ ձգտում է նկատվում ներդրումներ կատարելու ու պետության զարգացմանը նպաստելու ուղղությամբ:

Դիտվել է՝ 458

Մեկնաբանություններ