ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է նախկին դիվանագետ Էլիոտ Աբրամսին Պետդեպարտամենտում Վենեսուելայի հարցով պատասխանատու նշանակելու մասին: Պոմպեոն նշել է, որ նոր նշանակումը կատարվել է «Վենեսուելայում ժողովրդավարության վերականգնման նպատակով»:
Այդ հայտարարությանը Facebook- ում արձագանքել է ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան: Նրա խոսքով` նախկին դիվանագետի նշանակումը, որպես Վենեսուելայի համար պատասխանատու, ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը փորձում է ուղղակի կառավարել այդ երկրում քաղաքական իրավիճակը: «Վաշինգտոնի կողմից փորձ է արվում քաղաքական իրավիճակի ուղղակի վերահսկողություն իրականացնել Վենեսուելայում, որին ամերիկյան կողմը դիտարկում է որպես իր ապագա տարածաշրջանային կամակատար: Իրաքում ժողովրդավարությունը «վերականգնեցին», Լիբիայում` նույնպես, Սիրիայում չկարողացան կամ, ավելի ճիշտ, նրանց չթողեցին, հիմա էլ Վենեսուելան», - գրել է Զախարովան: