Էմիլիանո Սալայի քույրը՝ Ռոմինա Սալան, խնդրել է, որ շարունակվի կործանված ինքնաթիռի որոնումները, որտեղ եղել է ֆուտբոլիստը. «Խնդրում եմ օգնենք մեզ, որպեսզի շարունակվի իմ եղբորը որոնելու օպերացիան: Օգտագործեք համացանցը և սոցիալական այլ տիրույթներ: Ես գիտեմ, նա ողջ է: Աղաչում եմ, խնդրում եմ, օգնեք մեզ»,-գրել է Ռոմինան twitter-ի իր էջում: Գերնսիի ոստիկանությունը Twitter-ի միկրոբլոգում հայտարարել էր, որ չի հաջողվել գտնել անհետացած ինքնաթիռը, որում «Քարդիֆի» նորեկ Էմիլիանո Սալան էր և որոնումները դադարեցվում են: