Անգլիայի բանկը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի՝ 1.2 մլրդ դոլարի ոսկե սալիկները երկիր վերադարձնելու հարցումը չբավարարելու որոշում է կայացրել, հաղորդում է Bloomberg-ը: Բանկը որոշում է կայացրել, երբ ԱՄՆ-ից որոշ պաշտոնատար անձինք, ներառյալ՝ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի օգնական Ջոն Բոլտոնը և պետքրատուղար Մայք Պոմպեոն Մեծ Բրիտանային խնդրել են «օգնել թույլ չտալ Վենեսուելայի ռեժիմին հասանլիություն ստանալ արտասահմանյան ակտիվների նկատմամբ»: Հինգշաբթի ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ջերեմի Հանթը Վաշինգտոնում հանդիպման ժամանակ քննարկել են Վենեսուելայում իրավիճակը և ընդգծել այդ երկրում ժողովրդավարական կառավարության անհրաժեշտությունը՝ հօգուտ ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի: