ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը հունվարի 26-ին քննարկելու է Վենեսուելայի իրավիճակը

ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը հունվարի 26-ին քննարկելու է Վենեսուելայի իրավիճակը
27.01.2019 | 00:15

Վենեսուելայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի քննարկումներին ընդառաջ՝ Գերմանիան, Ֆրանսիան և Իսպանիան հայտարարել են, թե ընդդիության առաջնորդ Խուան Գուայդոյին ճանաչելու են ժամանակավոր նախագահ, եթե մոտ ապագայում ազատ և արդար ընտրություններ չանցկացվեն:

Ընդդիմության կողմից փակուղի մղված Նիկոլաս Մադուրոն հրաժարվել է հրաժարական տալ անցած տարի կայացած վիճահարույց ընտրություններից հետո: 2019-ի տարեսկզբին նա երկրորդ անգամ ստանձնել է երկրի ղեկավարի պաշտոնը: ԱՄՆ-ը, Կանադան, Հարավային Ամերիկայի ու Եվրոպայի ավելի քան երկու տասնյակ երկրներ աջակցում են Վենեսուելայի ընդդիմության առաջնորդին: Մի շարք այլ երկրներ՝ այդ թվում Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, Կուբան, Նիկարագուան պաշտպանում են Նիկոլաս Մադուրոյին:

Դիտվել է՝ 482

Մեկնաբանություններ