Իրանը մեղադրել է Ֆրանսիային տարածաշրջանը ապակայունացնելու համար:
Թեհրանի հայտարարությունը հնչեց, երբ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը սպառնաց Իրանի հրթիռային ծրագրերի պատճառով նոր պատժամիջոցներ սահմանել Թեհրանի հանդեպ:
Նա ասել է, թե Իրանի հետ ծանր բանակցություններ են սկսել և եթե առաջընթաց չարձանագրվի՝ «Փարիզը պատրաստ է պատժամիջոցներ սահմանել և նրանք գիտեն այդ մասին»: ԻԻՀ ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ Իրանի հրթիռային ծրագրերը քննարկման ենթակա չեն, իսկ եվրոպական երկրներ նոր պատժամիջոցների դեպքում կվերանայվեն նրանց հետ հարաբերությունները: «Իրանը միշտ հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության և կայունության օգտին»,- նշված է Թեհրանի հայտարարությունում: