ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Էլինար Վարդանյան. Հասարակությունը տեղյակ չէր, որ կալանքի տակ գտնվող Մհեր Եղիազարյանը 44 օր է՝ ինչ հացադուլի մեջ էր

Էլինար Վարդանյան. Հասարակությունը տեղյակ չէր, որ կալանքի տակ գտնվող Մհեր Եղիազարյանը 44 օր է՝ ինչ հացադուլի մեջ էր
27.01.2019 | 00:19

Էլինար Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է 44 օրվա հացադուլից հետո մահացած «Haynews.am» լրատվական կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանի դեպքին. «Հասարակության աչքից հեռու, Հասարակությունը տեղյակ չէր, որ կալանքի տակ գտնվող Մհեր Եղիազարյանը 44 օր է՝ ինչ հացադուլի մեջ էր և այսօր մահացավ։ Սա այն դեպքն է, որ հանրությունը լիարժեք իրավունք ունի ստանալ երկու հարցի պատասխան.
Որոնք էին մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդման, ինչպես նաև կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հիմքերը։


Երբ է վերջապես Արդարադատության նախարարությունը զբաղվելու բանտարկյալների իրավունքների երաշխավորմամբ»:

Դիտվել է՝ 598

Մեկնաբանություններ

">Հետադարձ կապ