ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Facebook-ում մեկնաբանել է Եվրամիության երկրների ներկայացուցիչների հայտարարությունները Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուիդոյին, որպես երկրի նախագահի, ճանաչման պայմանների մասին: Նա ԵՄ տարբեր ներկայացուցիչներին «երգչախումբ» անվանեց, որ գալիս և ներկայանում են նույն հայտարարությունով:
«Հայտարարությունները ոչ միայն նույնատիպ են, այլև արվում են միաժամանակ»,- գրել է Զախարովան: