Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտնել է ընդդիմության առաջնորդ Խուան Գույադոյի հետ գաղտնի հանդիպման մասին մամուլի ասուլիսում, որը հեռարձակել է Ruptly-ն: Մադուրոն նշել է, որ հունվարի 22-ի գիշերն ինքն ընդդիմության ներկայացուցիչների հետ բանակցություններ վարելու հաղորդում է ստացել: Հանդիպումը նշանակված է եղել Կարակասի հյուրանոցներից մեկում: Միջոցառմանն իբր ներկա է գտվել նաև Գուայդոն: «Բանակցությունները երկարատև էին: Այն ամենը, ինչ ասել է Գուայդոն, ճիշտ չէ: Բայց փաստը, որ զրույցը տեղի է ունեցել, լավ է: Հաղորդակցության համար ալիքները պետք է բաց թողնել: Ես միշտ Սահմանադրության իշխանության ներքո կգտնվեմ»,-ասել է նախագահը: Գուայդոն հայտարարել է, որ Մադուրոյի հետ կեղծ երկխոսություն չի սկսի: