ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մադուրոն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հայտարարել է Վենեսուելայի հաղթանակը

Մադուրոն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հայտարարել է Վենեսուելայի հաղթանակը
27.01.2019 | 12:59

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ասել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Կարակասը հաղթել է: Նրա խոսքերով` հաղթանակի վկայություն է, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հեռացել է հանդիպման ավարտից առաջ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Վենեսուելայի ճգնաժամի վերաբերյալ բանաձև դեռ չի մշակել: ՌԴ-ն ու ԱՄՆ-ը հակադիր դիրքորոշում ունեն: Լատինական Ամերիկայի երկրների ներկայացուցիչները հիմնականում տարբեր տեսակետներ են արտահայտել: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կոչ է արել երկրներին կողմնորոշվել և աջակցել խորհրդարանի խոսնակ Խուան Գուայդոյին, որը հունվարի 23-ին իրեն միջանկյալ նախագահ հայտարարեց: Պոմպեոն նաև կոչ է արել վերջ դնել «Մադուրոյի ռեժիմի» հետ առևտրային և ֆինանսական համաձայնագրերին:


Ռուսաստանը, Չինաստանը, Հարավային Աֆրիկան և Հասարակածային Գվինեան արգելափակեցին ԱՄՆ-ի առաջարկած ՄԱԿ-ի հայտարարության նախագիծը, որը լիակատար աջակցություն ցուցաբերեց Վենեսուելայի Ազգային ժողովին: Ռուսաստանը փորձեց արգելափակել նաև նիստը, սակայն Անվտանգության խորհրդի 15 անդամ պետություններից 9-ը կողմ քվեարկեց:


Քվեարկությունից առաջ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիան հայտարարել է, որ Վենեսուելայում տեղի ունեցող իրադարձություններից Մոսկվան որեւէ վտանգ չի տեսնում: Նրան հակադարձել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: Նա նշել է, որ Նիկոլաս Մադուրոյի կառավարությունը պատասխանատու է մարդասիրական ճգնաժամի համար եւ առաջարկել, որ երկրում տիրող իրավիճակը քննարկվի միջազգային մակարդակում:

Դիտվել է՝ 491

Մեկնաբանություններ