ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Փաշինյանն առաջարկում է վերանայել ԵԱՏՄ տարածքում էներգակիրների սակագները

Փաշինյանն առաջարկում է վերանայել ԵԱՏՄ տարածքում էներգակիրների սակագները
27.01.2019 | 13:02

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցն առաջին հայացքից Դավոսում անցկացված Համաշխարհային տնտեսական համաժողովից վերադառնալու ճանապարհին մի փոքրիկ կանգառ էր թվում: Պաշտոնապես Ռուսաստան նրա այցի նպատակը ԵԱՏՀ նիստում ելույթն էր: Ինչպես նշել էր Նիկոլ Փաշինյանին դիմավորած ԵԱՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, սա առաջին դեպքն է, երբ ԵԱՏՀ գրասենյակ է այցելում ԵԱՏՄ անդամ երկրի առաջնորդ, գրում է «Կոմերսանտ»-ի հոդվածագիր Կիրիլ Կրիվոշեևը: Ընթացիկ տարում ԵԱՏՄ-ում կառույցի ամենափոքր անդամ Հայաստանն առանցքային դեր ունի: Առաջին հերթին՝ Տիգրան Սարգսյանը պահպանում է իր պաշտոնը ԵԱՏՀ-ում (մինչև 2020-ը): Երկրորդ՝ հունվարի 1-ից Երևանը ստանձնել է ԵԱՏՄ-ում նախագահությունը: Օգտվելով նման հարմար առիթից՝ Երևանը մտադիր է առաջ տանել իրեն ձեռնտու մի շարք նախաձեռնություններ: Դրանք երեկ Նիկոլ Փաշինյանը թվել է իր ելույթում: «Անհրաժեշտ է ակտիվացնել ջանքերն՝ ուղղված համակարգված էներգետիկ քաղաքականության վարմանն ու էներգառեսուրսների ու դրանց տարանցման համար գնագոյացման զգայուն հարցի շուտափույթ լուծմանը՝ ոչ խտրական հիմքի վրա»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը: Նա նաև կարևոր խնդիր էր համարել «միության ներսում վստահության մակարդակի ամրապնդումը»: Էներգառեսուրսների, մասնավորապես գազի գնի հարցը չափազանց հիվանդագին թեմա է Երևանի համար:

Ռուսական«Գազպրոմ» ընկերությունը, որին է պատկանում «Գազպրոմ Արմենիա»-ն, հաղորդել էր, որ գազի սակագինը Հայաստանի համար 2019-ի սկզբից թանկանալու է 10 տոկոսով. գործող 150 դոլարի փոխարեն կլինի 165 դոլար 1000 խմ համար։ ՀՀ վարչապետն ավելի վաղ ասել էր, որ գազի գնի որոշակի բարձրացում է տեղի ունենալու, բայց ներքին կարգավորումների շնորհիվ հայաստանյան սպառողների համար գազի գնի փոփոխություն տեղի չի ունենա:
Երեկ պատասխանելով լրագրողների հարցերին՝ Նիկոլ Փաշինյանը նշել էր. «Մենք մեկ տարի ունենք «Գազպրոմ»-ի հետ բանակցությունները շարունակելու համար»:
Նա ընդգծել էր, որ Հայաստանի համար կարևոր է այս հարցին երկարաժամկետ լուծում տալը:
ԵԱՏՀ գրասենյակում ելույթից հետո ՀՀ վարչապետը հանդիպել է իր ռուս գործընկեր Դմիտրի Մեդվեդևի հետ: Սակայն ՌԴ նախագահի հետ հանդիպում տեղի չի ունեցել, ինչպես նշվել էր՝ «նման հանդիպում պլանավորված չէր»:


«Պարոն Փաշինյանի երեկվա այցի օրակարգը՝ ավելի շատ տնտեսություն, պակաս քաղաքականություն, ընդհանուր առմամբ համապատասխանում է իր նախընտրական խոստումներին»,- գրում է հոդվածագիրը:
«Տնտեսական հեղափոխության» անհրաժեշտության մասին նա կրկնել է նաև Euronews հեռուստաալիքին հարցազրույցում, որը տվել է Դավոսում: «Անհրաժեշտ է մեր քաղաքական հեղափոխությունը վերածել տնտեսական հեղափոխության»,- ասել էր նա:

Դիտվել է՝ 537

Մեկնաբանություններ