ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Վենեսուելայի ռազմական կցորդը անցել է ընդդիմադիր առաջնորդի կողմը

Վենեսուելայի ռազմական կցորդը անցել է ընդդիմադիր առաջնորդի կողմը
28.01.2019 | 02:52

ԱՄՆ-ում Վենեսուելայի դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Խոսե Սիլվան անցել է ընդդիմության առաջնորդի կողմը: Նա տեսաուղերձով պաշտպանել է Խուան Գուայդոյին և երկրի զինված ուժերին կոչ արել՝ զենք չբարձրացնել ժողովրդի վրա:

Խոսե Սիլվան Նիկոլաս Մադուրոյին պատասխանատու է համարել մարդկանց սպանությունների և առևանգումների համար: Նա ասել է, թե չի ճանաչում Մադուրոյին որպես նախագահ՝ գտնելով, որ միակ լուծումը՝ խորհրդարանի կողմից Խուան Գուայդոյին երկրի ժամանակավոր նախագահ հռչակելն է:

Դիտվել է՝ 466

Մեկնաբանություններ

">Հետադարձ կապ