ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Քաղաքապետ Հայկ Մարությանն ու կինը հյուրընկալվել են Տիգրան Մանսուրյանին

Քաղաքապետ Հայկ Մարությանն ու կինը հյուրընկալվել են Տիգրան Մանսուրյանին
28.01.2019 | 02:53

Այսօր ՀԽՍՀ Ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը դառնում է 80 տարեկան: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալվել է սիրված երաժիշտին ու այդ մասին գրառում արել ֆեյսբուքյան իր էջում:

«Երեկոյան Իվայի հետ միասին հյուրընկալել էինք մաեստրո Մանսուրյանին և նրա դստերը՝ Նվարդին։ Ջերմ ընտանեկան միջավայրում անմոռանալի ժամանակ անցկացրեցինք։ Իսկ այսօր լրանում է սիրելի Վարպետի 80-ամյակը։ Շնորհավորում եմ և մաղթում քաջառողջություն, հրաշալի ստեղծագործությամբ հագեցած երկար տարիներ։
2019-ը Երևանում մանսուրյանական է լինելու»,-գրել է քաղաքապետը:

Դիտվել է՝ 708

Մեկնաբանություններ