ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Իսրայելի ՊՆ-ն կասեցրել է Ադրբեջանին անօդաչու սարքեր վաճառած ընկերության ղեկավարների արտոնագրերը՝ սարքերը ՀՀ-ի դեմ փորձարկելու համար

Իսրայելի ՊՆ-ն կասեցրել է Ադրբեջանին անօդաչու սարքեր վաճառած ընկերության ղեկավարների արտոնագրերը՝ սարքերը ՀՀ-ի դեմ փորձարկելու համար
28.01.2019 | 02:54

Իսրայելի ՊՆ կասեցրել է ավիաշինարարական ընկերության երեք ղեկավարի արտահանման արտոնագրերը` հայտնում է Times of Israel-ը՝ նշելով, որ խոսքը Aeronautics Defense Systems Ltd. ընկերության մասին է, որը կասկածվում է իր հաճախորդ Ադրբեջանի պահանջով «մահապարտ-անօդաչուները» Հայաստանի զինուժի դեմ 2017-ին փորձարկելու մեջ՝ խախտելով իսրայելական օրենքը:


Գործի քննության մանրամասները դատական կարգով գաղտնի են պահվում:
Ընկերությունը տվյալ որոշման մասին տեղյակ է պահել Թել Ավիվի բորսային, քանի որ չի կարողանա իր ապրանքները ներկայացնել արտերկրում նախքան դատական գործընթացի ավարտը: ՊՆ ավելի ուշ հայտնել է, որ արտոնագրից ժամանակավորապես զրկվել են ընկերության գործադիր տնօրեն Ամոս Մաթանը, նրա տեղակալ Մեյր Ռիզմովիչը, իսկ երրորդ աշխատակցի անունը չի հաղորդվում:


2018-ի օգոստոսին Իսրայելի գլխավոր դատախազը հայտնել էր, որ մտադիր է մեղադրանք առաջադրել Մաթանին, Ռիզմովիչին և ընկերության այլ բարձրաստիճան ներկայացուցիչներին՝ Orbiter 1K անօդաչուի փորձարկման գործով:
Ընկերության դեմ ներկայացված բողոքի համաձայն՝ 2017-ի հուլիսին անօդաչու սարքն Ադրբեջանին ներկայացնելիս իսրայելական ընկերությանը խնդրել են տեղում փորձարկում իրականացնել հայկական զորքերի դիրքերի ուղղությամբ: 2017-ի օգոստոսին հայտնի է դարձել, որ ընկերությանը կասկածում են մահապարտ անօդաչուն Լեռնային Ղարաբաղում հայկական զորքերի դեմ կիրառելու մեջ:

Դիտվել է՝ 499

Մեկնաբանություններ