ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արսեն Համբարձումյան. ՀՅԴ-ն միշտ է կարևորել ՀՀ-Արցախ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը

Արսեն Համբարձումյան. ՀՅԴ-ն միշտ է կարևորել ՀՀ-Արցախ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը
28.01.2019 | 02:55

ՀՅԴ-ն միշտ էլ անհրաժեշտ է համարել Հայաստանի և Արցախի միջև ռազմաքաղաքական դաշինքի համաձայնագրի ստորագրումը` ասել ՀՅԴ Բյուրոյի նորընտիր անդամ Արսեն Համբարձումյանը: Նա նշեց, որ սա նոր օրակարգ չէ, ՀՅԴ-ն մշտապես կարևորել է Հայաստանի և Արցախի միջև իրավական հիմք ստեղծելու անհրաժեշտությունը:

«Պարբերաբար հարցը բարձրացվել է տարբեր ձևաչափերում, բայց, դժբախտաբար, հարցը վերջնական լուծում չի ստացել: Ներկա քաղաքական իրավիճակում հարցը պետք է դառնա քննարկման առարկա»,- ասաց Արսեն Համբարձումյանը: Հարցին` ՀՅԴ-ն տարբեր տարիներին կոալիցիայի մաս է կազմել, իշխանություն է ձևավորել, ինչո՞ւ այդ ժամանակ նման փաստաթուղթ չի մշակվել, նա պատասխանեց. «Տեսակետների տարբերություն է եղել: Նոր չէ, որ դրա մասին ասում ենք: Նախկինում էլ մենք մեր մոտեցումներն արտահայտում էինք: ՀՅԴ հրապարակած 7-կետանոց օրակարգում էլ, եթե հիշում եք, սա եղել է: Ապրիլյան դեպքերից հետո արտաքին գործերի նախարարը ասել էր, որ նախագիծը մշակված է, բայց ինչ-ինչ պատճառներով հարցը չքննարկվեց: Այնպես չէ, որ կոալիցիայում եղած ժամանակահատվածում անխտիր բոլոր հարցերի հետ կապված եղել է միանման մոտեցում»: Հարցին՝ ՀՅԴ-ն ընդդիմություն է, դժվար չէ՞ իշխանություններին համոզել, Համբարձումյանն ասաց, որ հարցը առաջ մղելու համար եղանակներ հնարավոր է գտնել, պարտադիր չէ ներկայացված լինել խորհրդարանում:

Դիտվել է՝ 761

Մեկնաբանություններ