ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել է Ռուսաստանից զինվորներին Վենեսուելա ուղարկելու լուրը: «Ոչ, իհարկե»,- ասել է Պեսկովը «Մոսկվա, Կրեմլ, Պուտին» հաղորդման ժամանակ՝ պատասխանելով հաղորդավարի՝ Նիկոլաս Մադուրոյին պաշտպանելու համար 100 ռուս մարտիկի Վենեսուելա ուղարկելու մասին հարցին: Պեսկովը կատակելով հիշել է ռուսական ասացվածքներից մեկը. «Վախը մեծ աչքեր ունի»:
Մի շարք լրատվամիջոցներ տեղեկացրել էին, որ Վենեսուելա են ժամանել պայմանագրային զինծառայողներ Ռուսաստանից, որոնք պաշտպանելու են Մադուրոյին: