ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մադուրոն պատասխանել է ԵՄ-ի վերջնագրին

Մադուրոն պատասխանել է ԵՄ-ի վերջնագրին
28.01.2019 | 02:58

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն եվրոպական երկրներին կոչ է արել հրաժարվել վերջնագիրից, որտեղ կոչ է արվում ութ օրվա ընթացքում երկրում նոր ընտրություններ անցկացնել` CNN Turk թուրքական հեռուստաալիքին հարցազրույցում հայտարարել է Մադուրոն:

«Եվրոպան կրկին սխալ է գործում Վենեսուելայի նկատմամբ: Նրանք անտեսում են մեր պատմությունը, չնայած մեր 200-ամյա անկախությանը, որով մենք հպարտանում ենք»: Նրանք պետք է հրաժարվեն իրենց վերջնագրից, ոչ ոք չի համարձակվի մեզ վերջնագիրներ ներկայացնել»,- ասել է Մադուրոն: Նա հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը թերագնահատում է Վենեսուելան, Լատինական Ամերիկան և մնացած աշխարհը:
Մադուրոն կարծում է, որ իր հանդիպումը ԱՄՆ նախագահի հետ «անհնար չէ, այլ հազիվ թե հավանական է»: Վենեսուելայի ընդդիմադիր առաջնորդ Խուան Գուայդոն կարող է ճանաչվել որպես երկրի ժամանակավոր նախագահ, եթե ութ օրվա ընթացքում երկրում չհայտարարվի նոր ընտրությունների անցկացման մասին: Այս մասին հայտարարել են Իսպանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի իշխանությունները: Վենեսուելայի ԱԳ նախարար Խորխե Արեասը հայտարարել է, որ այլ երկրներ իրավունք չունեն իրենց պարտադրել մոտ ապագայում նոր ընտրություններ անցկացնել: Նա հավաստիացրել է, որ կառավարությունը հուսով է երկրի ընդդիմության հետ երկխոսության կայացմանը:

Դիտվել է՝ 583

Մեկնաբանություններ