ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Այսօր և վաղը տեղումներ են սպասվում

Այսօր և վաղը տեղումներ են սպասվում
28.01.2019 | 15:34

Հունվարի 28-ին, 29-ի գիշերը Հայաստանի շրջանների մեծ մասում, 29-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային և հովտային գոտում՝ անձրևի տեսքով: Հունվարի 30-31-ը և փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևանում այսօր և առաջիկա գիշերը սպասվում է կարճատև անձրև։ Վաղը ցերեկը, հունվարի 30-31-ը և փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:


Այսօր ժամը 8-ի դրությամբ դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների, Սյունիքի մարզի ավտոճանապարհներին մերկասառույց է: Սյունիքի մարզի Գորիս-Սիսան-«Զանգեր» ավտոճանապարհին ձյուն է: Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում բուք է: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Դիտվել է՝ 289

Մեկնաբանություններ