ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԱՄՆ-ը չեղարկում է պատժամիջոցները Դերիպասկայի հետ կապվող երեք ընկերությունների նկատմամբ

ԱՄՆ-ը չեղարկում է պատժամիջոցները Դերիպասկայի հետ կապվող երեք ընկերությունների նկատմամբ
28.01.2019 | 15:37

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է ռուս օլիգարխ Օլեգ Դերիպասկայի հետ կապված երեք ընկերությունների նկատմամբ կիրառվող պատժամիջոցները չեղարկելու մասին: Դեմ էր Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը, որտեղ մեծամասնություն են դեմոկրատները: Ֆինանսների նախարարության համաձայն՝ պատժամիջոցների վերացումը հիմնված է այն փաստի վրա, որ ալյումինային հսկա «Ռուսալ»-ը, դրա մայր ընկերություն En+-ը և «ԵվրոՍիբԷներգո» ընկերությունը «կրճատել են Օլեգ Դերիպասկայի ուղղակի և անուղղակի բաժնետոմսերի քանակը» և դադարեցրել նրա վերահսկողությունը:


ԱՄՆ ֆինանսների նախարարությունը անցած տարվա ապրիլին պատժամիջոցներ է սահմանել ռուսաստանցի մագնատի և այն ընկերությունների նկատմամբ, որոնցում նա մեծ մասնաբաժին ունի:

Դիտվել է՝ 278

Մեկնաբանություններ