ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Զոհրաբ Մնացականյան. Հայաստանի համար ստատուսի և անվտանգության հարցերը մնում են ամենագերակա խնդիրները

Զոհրաբ Մնացականյան. Հայաստանի համար ստատուսի և անվտանգության հարցերը մնում են ամենագերակա խնդիրները
28.01.2019 | 15:41

Մենք որևէ կերպ չենք շեղվել մեր դիրքորոշումներից, որ ասել ենք` լրագրողներին ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Նա ընդգծեց՝ իր համար տարօրինակ է, որ խաղաղության նախապատրաստելու մասին հայտարարությունները որոշ շրջանակներում առաջացնում են պարտվողական տրամադրություն: «Մենք որևէ կերպ չենք շեղվել այն բաներից, որ ասել ենք: Վստահ եմ, որ բազմիցս լսել եք ու որևէ շեղում մեր դիրքորոշման մեջ չի եղել, երբ մենք ընդգծել ենք, այն սկզբունքները, որոնք վերաբերում են հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը, բացառապես Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Ամենակարևորն ասել ենք՝ Հայաստանի համար ստատուսի և անվտանգության հարցերը մնում են ամենագերակա խնդիրները: Սրա շուրջ են բանակցությունները: Կան մեր գերակայությունները ու չկա որևէ բան, որ դուք չիմանաք», - ասաց նա:


Անդրադառնալով բանակցություններին ԼՂ ընդգրկվածությանը՝ Մնացականյանն ասաց, որ դա հետևողական աշխատանք է: «Սա նաև պրակտիկ կիրառական հարց է: Եթե հիմա նման բան միանգամից չի լինում, չի նշանակում, որ մոռացանք, անցանք: Սա մեզ համար շատ կոնկրետ պրակտիկ խնդիր է», - ասաց նա:

Դիտվել է՝ 323

Մեկնաբանություններ