ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Զոհրաբ Մնացականյան. Խաղաղությանն այլընտրանք չկա, խաղաղության այլընտրանքը կատաստրոֆան է

Զոհրաբ Մնացականյան. Խաղաղությանն այլընտրանք չկա, խաղաղության այլընտրանքը կատաստրոֆան է
28.01.2019 | 15:51

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո տարածված հայտարարությանն ավելացնելու բան չունի։ Նա Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում փաստեց, որ նույն բովանդակությամբ հաղորդագրություն է եղել նաև Ադրբեջանի կողմից, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից։

Նրա խոսքով՝ ինչպես նախկինում, այդպես էլ հիմա, հայկական կողմը շարունակում է հավատարիմ մնալ իր սկզբունքներին։ «Միշտ խոսել ենք, որ խաղաղությանը նպաստող միջավայր է անհրաժեշտ, քանի որ բոլորս հասկանում ենք, որ անհնար է մի կողմից բանակցել խաղաղություն մասին, իսկ մյուս կողմից թշնամություն կամ էսկալացիոն լարվածության մեծացանում լինի։ Բոլոր այն հանգամանքները, որ նպաստում են խաղաղությանը նպաստող միջավայրին, կարևոր են և էական»,- ասաց նա։
Մնացականյանի խոսքով՝ այս ընթացքում հայկական կողմը որևէ կերպ չի շեղվել իր սկզբունքներից։ ՀՀ-ի համար եղել ու մնում է կարևոր Արցախի խնդրի խաղաղ կարգավորումն ու ստատուս քվոն։ «Այսօր մենք ունենք մեր գերակայությունները, այդ առումով բանակցություններում չի եղել մի բան, որի մասին դուք չիմանաք։ Շատ հետաքրքիր է, թե ինչպիսի մեկնաբանություններ կան, նաև որոշակի կասկած կա, թե մենք ինչ-որ պարտվողական տրամադրվածություն ունենք, թե ինքնավստահություն ենք կորցրել։ Վստահ եղեք, նման բան չունենք և կարիք չկա տեսնելու մի բան, որը չկա։ Մենք երբեք պարտվողական չենք եղել ու չենք լինում»,- ընդգծեց Զոհրաբ Մնացականյանը։


Հարցին, թե ի՞նչ էր նշանակում Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունը, թե ի վերջո ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև փոխըմբռնում կա, Զոհրաբ Մնացականյանը շեշտեց, թե փոխըմբռնումն այն է, որ հստակ են Հայաստանի մոտեցումները։ ԱԳ նախարարը, խոսելով 2 պետությունների հասարակությանը խաղաղության պատրաստելու մասին, նկատեց, որ սա անհրաժեշտություն է, և որևէ որոշում չկա, ավելին՝ եղել է նաև նախկինում։ «Սա, որպես սկզբունք, մենք արտահայտել ենք, որևէ նորություն չկա։ Մենք աշխատում ենք խաղաղության համար, բայց մեր վճռականությունը չպետք է հարցականի տակ դրվի, սա չի նշանակում, որ մենք կորցրել ենք մեր վճռականությունը։ Խաղաղությանն այլընտրանք չկա, խաղաղության այլընտրանքը կատաստրոֆան է»,- շեշտեց Մնացականյանը։


ԱԳ նախարարը, անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կազմակերպած հանդիպումների շրջանակից դուրս հանդիպումներին, նշեց, որ դրանք եղել են հանպատրաստից, իսկ ղեկավարներն առիթն օգտագործել են իրար ավելի լավ ճանաչելու ու հասկանալու համար։

Դիտվել է՝ 262

Մեկնաբանություններ