«Զանգակ» գրատանը (Աբովյան 7), փետրվարի 5-ին, ժամը 19:00-ին տեղի կունենա հանդիպում բանաստեղծ, թարգմանիչ Հենրիկ Էդոյանի հետ:
«Կհանդիպենք բանաստեղծի «Լույսը ձախ կողմից» նոր ժողովածուի լույս ընծայման առթիվ, կզրուցենք, կլսենք աշխարհի հետ երկխոսող մեր վարպետին ու կտանք հարցեր, շա՜տ հարցեր, որովհետեւ սերունդների կամուրջ հանդիսացող այս մտածողը կարո՛ղ է իր խոսքերի լույսը տարածել մեր մարմնի ու մտքի հյուսվածքներով»,- ասվում է միջոցառման ֆեյսբուքյան էջում: