Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո Լե Մերը հայտարարել է, թե Եվրամիության և Իրանի միջև առևտրի նոր մեխանիզմը, որը հնարավորություն կտա շրջանցել Թեհրանի դեմ սահմանված ամերիկյան պատժամիջոցները, կստեղծվի առաջիկա օրերին:
«Առաջիկա օրերին Գերմանիան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան պատրաստվում են անկախ եվրոպական ֆինանսական հաստատություն ստեղծել: Պայմանագիրը կստորագրվի առաջիկա օրերին, ինչը թույլ կտա մեզ շարունակել առևտուրը Իրանի հետ նույնիսկ ամերիկացիների դժգոհության պայմաններում», -հայտարարել է Ֆրանսիայի ֆինանսների նախարարը: