Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Կասեմին ասել է. «Հրթիռային ծրագրի ոլորտում մեր քաղաքականությունը հստակ է և պաշտպանական նպատակներով Իրանի հրթիռային զինման մասին հարցը չի կարող քննարկումների առարկա լինել: Դա անհրաժեշտ է մեր երկրի անվտանգության համար: Անկասկած, մենք չենք վերանայի մեր մոտեցումն այս խնդրի նկատմամբ, քանի որ պետք է ի վիճակի լինենք պաշտպանել մեզ տարածաշրջանում, ուր արևմտյան երկրները առաքում են իրենց զենքը»:
Reuters-ը, վկայակոչելով Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան Իվ լե Դրիանին հայտնել էր, որ Փարիզը պատրաստվում է Թեհրանի նկատմամբ հերթական պատժամիջոցները կիրառել, եթե Թեհրանի հրթիռային ծրագրի բանակցություններում առաջընթաց չգրանցվի: