ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Սեյրան Օհանյան. Բանակը ներգրավվել է արտակարգ դրության հրամանագիրը ստորագրելուց հետո

Սեյրան Օհանյան. Բանակը ներգրավվել է արտակարգ դրության հրամանագիրը ստորագրելուց հետո
29.01.2019 | 00:56

ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը, խոսելով իր նկատմամբ առաջադրված մեղադրանքների մասին, լրագրողների հետ զրույցում նշեց, որ դատաիրավական համակարգը, փաստաբանական խմբերն զբաղվում են այդ հարցով:

«Այն, ինչ կատարվում է, ինչի մասին դուք խոսում եք, բոլորը տեղյակ են: Կարծում եմ, որ մեր երկրի դատաիրավական համակարգը, փաստաբանական խմբերը զբաղվում են դրանով, մենք էլ մեր կողմից հուշում ենք, թե ինչ անեն: Կլսեն՝ լավ կլինի, չեն լսի՝ կփորձենք շարունակել պայքարը»,- ասաց Սեյրան Օհանյանը: Նա նշեց, որ 2008-ին հետընտրական ժամանակահատվածում բանակը ներգրավված է եղել արտակարգ դրություն հայտարարելուց հետո: «Որևէ բախում, որևէ վնասվածք բանակի կողմից չի եղել: Բանակի խնդիրն է անվտանգության ապահովումը, իսկ անվտանգությունը մեր երկրի ռազմավարական հատուկ նշանակության կարևոր օբյեկտների ապահովումն է նաև»,- նշեց Ս. Օհանյանը:
Հարցին՝ 2008թ. պաշտոնյան կարո՞ղ էր առանց նախագահի գիտության քայլեր ձեռնարկել, նա պատասխանեց. «Բանակը ներգրավվել է հետընտրական միջոցառումներին արտակարգ դրության մասին հրամանագիրը ստորագրելուց հետո»: Նա նշեց, որ ինքը «նեղացած չէ իշխանություններից»: «Ես ողջունել եմ այսօրվա իրականությունը, այս թավշյա հեղափոխությունը: 2016թ. ես կողմնակից եմ եղել, որ մեր երկրին անհրաժեշտ են կտրուկ փոփոխություններ, որոնք կապահովեն կտրուկ զարգացումներ»,- նշեց նա:

Դիտվել է՝ 306

Մեկնաբանություններ