ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մովսես Հակոբյան. Մարտի 1-ին Արցախի ուժերի ներգրավման հրահանգ չի եղել

Մովսես Հակոբյան. Մարտի 1-ին Արցախի ուժերի ներգրավման հրահանգ չի եղել
29.01.2019 | 00:57

ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ, գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանն այսօր նախագահականում լրագրողների հետ զրույցում նշեց, որ 2008-ի մարտի 1-ի դեպքերի ժամանակ ևս եղել է Արցախի ՊՆ նախարար:

Հարցին, թե եղել է Արցախի ուժերի ներգրավման հրահանգ, նա պատասխանեց՝ ոչ: Մեկ այլ հարցին, թե արդյոք ծանոթ էր 0038 հրամանին ասաց` իհարկե: «Արձագանքս եղել է որպես զինվորական»,- հավելեց նա: Հարցին` արդարացված էր այդ հրամանը, նա ասաց. «Ես զինվորական եմ»: Որպես զինվորական պետք է կատարեր` ինչ նշված էր 0038-ում հարցին, Մովսես Հակոբյանը պատասխանեց. «Ուրիշ կարծիք չի կարող լինել»:

Դիտվել է՝ 359

Մեկնաբանություններ