ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Սասուն Խաչատրյան. Վիտալի Բալասանյանի ամոթանքը թողնում եմ իր խղճին

Սասուն Խաչատրյան. Վիտալի Բալասանյանի ամոթանքը թողնում եմ իր խղճին
29.01.2019 | 00:58

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին հրավիրում է «Մարտի 1-ի» գործը քննարկել իրավաբանական տեսանկյունից։

«Եթե ամոթանք է տվել, թողնում եմ իր խղճին, բայց եթե լուրջ իրավաբան է, ես հրավիրում եմ գա, նստենք, քննարկենք իրավաբանական տեսանկյունից»,– լրագրողների հետ զրույցում ասաց Սասուն Խաչատրյանը՝ արձագանքելով Վիտալի Բալասանյանի այն դիտարկմանը, թե ամոթալի է ՀՔԾ պետի հայտարարությունը, որ ժամկետային զինծառայող Տիգրան Աբրահամյանը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից՝ արտակարգ դրություն մտցնելու նպատալով:

Դիտվել է՝ 454

Մեկնաբանություններ