ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Սասուն Միքայելյանը վախենում է փակագծերը բացել

Սասուն Միքայելյանը վախենում է փակագծերը բացել
29.01.2019 | 01:00

Առաջիկա 10-15 օրերի ընթացքում ԵԿՄ ղեկավարի հարցը պարզ կլինի` լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով հարցին, թե ճի՞շտ են լուրերը, որ դառնալու է կառույցի ղեկավարը։ «Ես այժմ ոչինչ չեմ կարող ասել, բայց շուտով պարզ կլինի, մոտակա 10–15 օրում պարզ կլինի։ Բնական է՝ աշխատանքը տուժում է առանց ղեկավարի»,–ասաց նա՝ նշելով, որ չի ցանկանում փակագծեր բացել։

Դիտվել է՝ 297

Մեկնաբանություններ