ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հռոմի պապը մերժել է կուսակրոնությունը չեղարկելու առաջարկը

Հռոմի պապը մերժել է կուսակրոնությունը չեղարկելու առաջարկը
29.01.2019 | 01:01

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը վերջնականապես մերժել է կաթոլիկ եկեղեցում կուսակրոնության օրենքները փոփոխելու ցանկացած փորձ՝ գրում է Reuters-ը։


«Անձամբ ես համարում եմ, որ կուսակրոնությունը եկեղեցուն տրված շնորհ է։ Ես համաձայն չեմ նրանց հետ, ովքեր ասում են, որ կուսակրոնությունը պետք է լինի ոչ պարտադիր»,- հայտարարելէ Ֆրանցիսկոս պապը։ Ոչ պարտադիր կուսակրոնության կողմնակիցները պնդում են, որ ամուսնական հարաբերությունների մեջ մտնելու հնարավորությունը թույլ կտա ավելի շատ տղամարդկանց ներգրավելու սուրբ ուխտին։ Հակառակորդները պնդում են, որ կուսակրոնությունը թույլ է տալիս հոգևորականին ամբողջությամբ նվիրվել եկեղեցուն։ Կուսակրոնությունը տարածված չի եղել մինչև 12-րդ դարը:

Դիտվել է՝ 371

Մեկնաբանություններ