ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Սիրիայի հարցով բանակցություններից հաղթող է դուրս եկել, գրում է Arab Weekly-ը: Պուտինը գործել է զգուշորեն, Էրդողանին «թեքելով» դեպի Կրեմլի դիրքորոշում: Երկու նախագահների հանդիպումից առաջ Մոսկվան հայտարարել է Սիրիայի Իդլիբ գավառում ջիհադական խմբավորումների դիրքերի ամրապնդման մասին: Դա այն դեպքում, երբ Թուրքիան խոստացել էր որոշակի ժամկետում ավարտել այդ խմբավորումների զինաթափման գործընթացը: Պարբերականի կարծիքով, բանակցությունների արդյունքները Թուրքիայի նախագահի «պարտությունն» էին: