ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Էրդողան. Թուրքիան ամբողջությամբ կոչնչացնի «Իսլամական պետություն» գրոհայիններին Սիրիայում

Էրդողան. Թուրքիան ամբողջությամբ կոչնչացնի «Իսլամական պետություն» գրոհայիններին Սիրիայում
29.01.2019 | 18:36

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը այսօր հայտարարել է, որ մոտ ժամանակներս ամբողջությամբ կոչնչացնի «Իսլամական պետություն» զինված խմբավորման գրոհայիններին Սիրիայում և Թուրքիայի ջանքերով Սիրիայում՝ Եփրատից արևելք ընկած հատվածում կստեղծվի անվտանգության կայունության գոտի։ Էրդողանը ոչ միայն մտադիր է ամբողջությամբ ոչնչացնել ահաբեկիչներին Սիրիայում, այլև կարգավորել սոցիալական ճգնաժամը, որպեսզի Թուրքիայի տարածքում բնակվող չորս միլիոն սիրիացիները կարողանան վերադառնալ իրենց բնակավայրեր։ Թուրքիայի նախագահը Արևմուտքին մեղադրել է ահաբեկիչների դեմ պայքարում անզորության մեջ. «Կան որոշակի ուժեր, որ աջակցում են ահաբեկիչներին։ Արևմտյան երկրները հասկացել են, թե ինչքան վտանգավոր է «Իսլամական պետությունը» միայն այն ժամանակ, երբ ահաբեկիչները սկսել են հենց իրենց սպառնալ»:


Էրդողանը հայտարարել է, թե արևմտյան երկրները «Իսլամական պետության» դեմ պայքարել են՝ զինելով մեկ այլ ահաբեկչական կազմակերպության՝ նկատի ունենալով քրդերին: Նա հավելել է, թե Սիրիայի արևելքում անվտանգության գոտի ստեղծելու բանակցություններ է վարում թե Մոսկվայի, թե Վաշինգտոնի, և թե այն երկրների հետ, որ զինված ուժեր ունեն Սիրիայում և համոզմունք է հայտնել, որ հենց Թուրքիան է կայունություն բերելու Սիրիայի արևելք:

Դիտվել է՝ 357

Մեկնաբանություններ