ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

«Իմ քայլում» անընդհատ միմյանց զգուշացնում՝ ինֆորմացիայի արտահոսքեր թույլ չտալ

«Իմ քայլում» անընդհատ միմյանց զգուշացնում՝ ինֆորմացիայի արտահոսքեր թույլ չտալ
29.01.2019 | 18:38

«Հրապարակը» գրում է. ««Իմ քայլը» դաշինքի խորհրդարանական խմբակցությունն այնքան մեծ է և անհամատեղելի անձանցից բաղկացած, որ խմբակցության յուրաքանչյուր նիստ վերածվում է անվերջանալի լեզվակռիվների, որի արդյունքում ոչ մի որոշում հնարավոր չի լինում կայացնել։ Եվ քանի որ խմբակցության ղեկավարի՝ Լիլիթ Մակունցի հանդեպ առանձնապես հարգանք էլ չկա, նիստերին գալիս են 1 ժամ ուշացումով, չեն լսում նրա խոսքը, ամեն մեկը փորձում է իր խելքը ցուցադրել և շատախոսել։ Որպեսզի այս վիճակից դուրս գան, «Իմ քայլ»-ում որոշել են վերլուծական-քաղաքական և լրատվական օպերատիվ խմբեր ձևավորել` աշխատանքները կանոնակարգելու համար: Վերլուծական խումբը զբաղվելու է լրատվական քաղաքականության, անհրաժեշտ թեզերի հրապարակայնացման ստանդարտների մշակմամբ, այդ թվում և` Ղարաբաղին առնչվող հարցերի։ Մյուս խումբը պետք է հարցազրույցներ տա՝ դրանք մասսայականացնելով: Վերլուծական խմբում են Էդգար Առաքելյանը, Միքայել Զոլյանը, Վիկտոր Ենգիբարյանը, իսկ լրատվամիջոցների հետ աշխատելու է լրագրողների կորպուսը` Հայկ Գևորգյան, Գայանե Աբրահամյան, Թագուհի Թովմասյան, Սիսակ Գաբրիելյան: Ուշագրավ է, որ «Իմ քայլ»-ում ողջ օրը քննարկում-բողոքում են լրատվամիջոցներից և անընդհատ միմյանց զգուշացնում՝ ինֆորմացիայի արտահոսքեր թույլ չտալ»:

Դիտվել է՝ 363

Մեկնաբանություններ

ers">ԳործընկերներՀետադարձ կապ