ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մադուրոն պահանջել է Թրամփից հանգիստ թողնել իր երկիրը

Մադուրոն պահանջել է Թրամփից հանգիստ թողնել իր երկիրը
29.01.2019 | 18:41

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից պահանջել է «հանգիստ թողնել» իր երկիրը: ԱՄՆ-ից վերադարձած վենեսուելացի դիվանագետների հետ հանդիպման ժամանակ Մադուրոն անցել է անգլերենի ու հատուկ ուղերձ հղել Թրամփին: «Դոնալդ Թրամփ, հեղաշրջում Վենեսուելայո՞ւմ: Ո՛չ: Not that way! ...Մի՛ խառնվիր Վենեսուելայի գործերին, hands off Venezuela! Immediately! (Ձեռքերդ հեռո՛ւ Վենեսուելայից, անհապա՛ղ)», - ասել է նա:


Մադուրոն PDVSA պետական նավթագազային ընկերության դեմ սահմանված ամերիկյան պատժամիջոցներն անվանել է անօրինական և հայտարարել. «Մենք կձեռնարկենք իրավական, քաղաքական, օպերատիվ, տեխնիկական, կոմերցիոն միջոցներ ԱՄՆ-ում և մեր հայրենիքում Վենեսուելայի շահերի պաշտպանության նպատակով»: Իրեն Վենեսուելայի ժամանակավոր նախագահ հռչակած Խուան Գուաիդոն CNN-ին հարցազրույցում նշել է, որ արդեն զրուցել է ԱՄՆ նախագահի հետ: Ի պատասխան այն հարցի` քննարկել են Վենեսուելայում ստեղծված իրավիճակի ռազմական ճանապարհով լուծման տարբերակը, Գուաիդոն նշել է, որ ինքն այժմ կենտրոնացած է հումանիտար ծանր վիճակում գտնվող մարդկանց խնդրի վրա:

Դիտվել է՝ 430

Մեկնաբանություններ