ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արմեն Ռուստամյան. Խորհրդարանը պետք է ամեն ճիգը գործադրի, որ գրեթե 100 տոկոսի հասնող վստահությունը վերածի կոնկրետ գործերի

Արմեն Ռուստամյան. Խորհրդարանը պետք է ամեն ճիգը գործադրի, որ գրեթե 100 տոկոսի հասնող վստահությունը վերածի կոնկրետ գործերի
29.01.2019 | 18:44

Դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ըստ ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանի, լիարժեք պատկերը չէին կարող տալ քաղաքական ուժերի իրական գործունեության։ «Կար պաթոսի և էյֆորիայի վիճակ, և այդ էյֆորիան և պաթոսն ամբողջությամբ արտահայտվել է էս ընտրությունների արդյունքներով՝ էն, ինչի մասին մենք խոսում էինք։ Դրա համար էլ մենք ասում էինք՝ պետք է տալ ժամանակ, որպեսզի ընտրողը շատ ավելի լավ կողմնորոշվի, ծանրութեթև անի, այս պաթոսից մի քիչ դուրս գա, ավելի սթափ հայացքով նայի իրավիճակին և ըստ այդմ գնահատի։ Մեծ մասով ընտրությունների արդյունքները դրանով արդեն կանխորոշված էին, և որևէ մեկի մոտ կասկած չկար, և մենք էլ էինք դա հայտարարում, որ ֆավորիտը, ով պետք է հաղթի այս ընտրություններում, ակնհայտ է, դրա համար մենք ասում էինք՝ դեկտեմբերին ընտրությունների անցկացումը մեզ համար անընդունելի է, որովհետև ժողովուրդը չէր նախապատրաստվել իրական ընտրություն կատարելու»` ասուլիսում ասաց Ռուստամյանը։


Ըստ ՀՅԴ Բյուրոյի նախագահի, նորընտիր խորհրդարանը պետք է ամեն ճիգը գործադրի, որ «գրեթե 100 տոկոսի հասնող վստահությունը վերածի կոնկրետ գործերի»։ «Եթե դա տեղի չունենա, էս ակնկալիքները, որոնք հսկայական կան, արագ կվերածվեն հիասթափության, ինչպես 90-ականներին տեսել ենք, - ասաց Ռուստամյանը:- Իսկ մենք այսօր ուզում ենք, որ էն մեծ ոգևորությունը, որ առաջացել է համաժողովրդական զարթոնքով, ինչպես առաջացել էր 90-ականներին, իր նպատակին ծառայի, իսկ դա նշանակում է, որ հեղափոխություն ասածը պետք է ամեն մեկն իր կենցաղում զգա, իր տունը պետք է մտնի։ Շարժումը միայն մերժումով չէր կարող ավարտվել, հիմա գալիս է շարժման արարման փուլը, ստեղծման փուլը։ Եթե ստեղծումը չհամապատասխանեց էն ակնկալիքներին, որ ժողովուրդն ուներ, շատ արագ կարող է էս ամբողջ խորհրդարանի պատկերը չհամապատասխանել հասարակության մեջ առկա տրամադրություններին»:

Դիտվել է՝ 378

Մեկնաբանություններ