ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հայաստանի նախագահն այցելել է Հնդկաստանի դեսպանատուն՝ երկրի ազգային տոնի առթիվ

Հայաստանի նախագահն այցելել է Հնդկաստանի դեսպանատուն՝ երկրի ազգային տոնի առթիվ
29.01.2019 | 18:45

Նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը Հնդկաստանի ազգային տոնի առթիվ այսօր այցելել են Հայաստանում Հնդկաստանի դեսպանատուն:


Նրանք շնորհավորել են դեսպան Յոգեշվար Սանգվանին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Հնդկաստանի ողջ ժողովրդին՝ հունվարի 26-ին նշվող Հանրապետության օրվա առթիվ, մաղթելով հաջողություններ, ինչպես նաև երկու երկրների բարեկամական հարաբերությունների հետագա խորացում ու ամրապնդում:

Դիտվել է՝ 385

Մեկնաբանություններ