ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նիկոլ Փաշինյան. Մարտի 1-ի գործը սկզբունքային է ոչ թե իմ, այլ՝ Հայաստանի համար

Նիկոլ Փաշինյան. Մարտի 1-ի գործը սկզբունքային է ոչ թե իմ, այլ՝ Հայաստանի համար
29.01.2019 | 18:46

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը РБК հեռուստաալիքին հարցազրույցում պատասխանել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ հարցին, որը կալանավորվել է սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով:


Հարցին՝ հնարավո՞ր է ասել, որ 2008 թվականի մարտի 1-ի գործը իր համար սկզբունքային է՝ Ն. Փաշինյանը պատասխանել է. «Դա ինձ համար սկզբունքային գործ չէ: Կարծում եմ, որ դա Հայաստանի համար է սկզբունքային գործ, քանի որ, երբ 10 քաղաքացի է զոհվում, դա չի կարող հենց այնպես անցնել: Մենք պետք է պարզենք, թե ինչ է տեղի ունեցել և ինչու»:

Դիտվել է՝ 391

Մեկնաբանություններ