ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Զոհրաբ Մնացականյան. Եվրոպական հանձնաժողովի հանձնակատարի հետ ունեցանք կարևոր քննարկումներ

Զոհրաբ Մնացականյան. Եվրոպական հանձնաժողովի հանձնակատարի հետ ունեցանք կարևոր քննարկումներ
29.01.2019 | 18:47

Հետաքրքիր և կարևոր քննարկումներ ունեցանք Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի հետ հանդիպմանը` ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: «Նա արդեն առիթ ունեցավ հանդիպելու նախագահին ու վարչապետին: Շատ գործնական հանդիպում ունեցանք, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ներկայությամբ, բոլոր օրակարգային հարցերում: Եվս մեկ անգամ ընդգծեցինք այն կարևորությունը, որ տալիս ենք ԵՄ հետ մեր հարաբերություններին», - ասաց ՀՀ ԱԳ նախարարը: Նախարարի խոսքով՝ հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև ԵՄ հետ վիզային ռեժիմի ազատականացման հարցին:

Դիտվել է՝ 379

Մեկնաբանություններ