ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արմեն Գևորգյանը չի կալանավորվի

Արմեն Գևորգյանը չի կալանավորվի
29.01.2019 | 18:52

Վերաքննիչ դատարանը հրապարակեց 2008-ի մարտի 1-ին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, նախկին փոխվարչապետ, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու դեմ Գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշումը: Դատարանը բողոքը մերժել է: Լրագրողների հետ զրույցում Արմեն Գևորգյանը ասաց. «Դատարանն ուժի մեջ թողեց առաջին ատյանի դատարանի որոշումը և երկու կողմերի վերաքննիչ բողոքները մերժեց, այդ թվում՝ պաշտպանական կողմի»:

Դիտվել է՝ 388

Մեկնաբանություններ

">Հետադարձ կապ