ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Սիրիան և Իրանը համագործակցության պայմանագրեր են ստորագրել

Սիրիան և Իրանը համագործակցության պայմանագրեր են ստորագրել
29.01.2019 | 18:58

Սիրիան և Իրանը 11 համաձայնագիր են ստորագրել, որոնք վերաբերում են բազմակողմանի համագործակցությանը, ներառյալ երկարաժամկետ ռազմավարական տնտեսական փոխգործակցության համաձայնագիրը` հայտնել է Սիրիայի SANA գործակալությունը:

Փաստաթղթերը, որոնք հունվարի 28-ին ստորագրվել են Իրանի առաջին փոխնախագահ Էսհակ Ջահանգիրիի Դամասկոս կատարած այցի շրջանակում, ընդլայնում են համագործակցությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիսք են տնտեսությունը, մշակույթը, կրթությունը, ենթակառուցվածքը, ներդրումները, բնակարանային շինարարությունը, նշվում է հաղորդարգության մեջ: Փաստաթղթերի ստորագրումից հետո կողմերը նշել են, որ այն «ազդանշան դարձավ ամբողջ աշխարհի համար, որ սիրիա-իրանական համագործակցությունը իրողություն է», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Դիտվել է՝ 440

Մեկնաբանություններ