ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ռոբերտ Քոչարյանին տեսակցել են որդին և դուստրը

Ռոբերտ Քոչարյանին տեսակցել են որդին և դուստրը
29.01.2019 | 18:59

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքի քննությունը: Լրագրողների հետ զրույցում Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը նշեց, որ նիստի ընթացքում պարզվել է, որ գործի մակագրությունը կատարվել է էլեկտրոնային եղանակով և համապատասխան ապացույցները ներկայացվել են:

Նրա խոսքով` երկու բողոք է ներկայացվել Վերաքննիչ դատարան, առաջինը ներկայացվել է առաջին ատյանի դատարանի որոշման հրապարակումից անմիջապես հետո, երբ որոշման բովանդակությունը տեսնելը կարևոր չէր, իսկ որոշման բովանդակության հետ ծանոթանալուց հետո երկրորդ բողոքն է ներկայացվել: «Բողոքում անդրադարձ է կատարվել առաջին ատյանի դատարանի որոշման մեջ տեղ գտած բազմաթիվ խախտումներին: Դա վերաբերվում է հիմնավոր կասկածին, կալանքի հիմքերին, գործը առերևույթ բացառող հանգամանքներին, անձեռնմխելիությանը և այլն», -ասաց Օրբելյանը:


Պաշտպանը հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանի տեսակցելու արգելքը որոշակիորեն լուծվել է: «Տեսակցության արգելքը գործում է, բայց կան բացառություններ: Բացառությունների շրջանակներում երկու անգամ որդին և դուստրը այցելել են նրան: Համակարգիչ տրամադրելու հարցը դեռ չի լուծվել, այստեղ կան և օրենսդրական, և տեխնիկական խնդիրներ: Ներկայացրել ենք, որ կարող ենք տրամադրել այնպիսի համակարգիչ , որը չունենա համացանցի մուտքի հնարավորություն», նշեց Օրբելյանը:

Դիտվել է՝ 431

Մեկնաբանություններ

">Հետադարձ կապ