ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նիկոլ Փաշինյան. Նախարարությունների թիվը նվազեցնելու նպատակը պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումն է

Նիկոլ Փաշինյան. Նախարարությունների թիվը նվազեցնելու նպատակը պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումն է
29.01.2019 | 19:00

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական RBK հեռուստաընկերությանը հարցազրույցում անդրադարձել է կառավարության կառուցվածքի փոփոխություններին: Նա ասել է, որ կառավարության կառուցվածքի սպասվելիք փոփոխությունները միտված են պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը:

«Ակնհայտ է, որ ներկայիս կառուցվածքը ֆունկցիոնալ առումով այնքան էլ արդյունավետ չէ: Ներդրումների համար կարևոր են պարզ կանոնակարգերը: Այս հարցերը սերտ փոխկապակցված են: Որքան շատ են նախարարությունները, այնքան ավելի շատ կանոնակարգերի կարիք կա, և բիզնեսի համար շատ խոչընդոտներ են ի հայտ գալիս»,- ասել է ՀՀ վարչապետը:


Նա վերահաստատել է, որ նախարարությունների թիվը կրճատվելու է: «Մենք հույս ունենք, որ դրանով կնվազի այն կանոնակարգերի քանակը, որոնք իրականում պետք չեն, օգտակար չեն, կմնան այն կանոնակարգերը, որոնց կարիքը պետությունն ունի, որոնք իսկապես օգտակար են»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Դիտվել է՝ 615

Մեկնաբանություններ