ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Կոմիտասի 150-ամյակի հոբելյանական միջոցառումներին ընդառաջ

Կոմիտասի 150-ամյակի հոբելյանական միջոցառումներին ընդառաջ
29.01.2019 | 23:08

Կոմիտասի 150-ամյակի հոբելյանական միջոցառումներին նվիրված Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանն իր խոսքում նշել է, որ 2019 թվականը հոբելյանական տարի է ողջ հայ ժողովրդի համար, քանզի այս տարի լրանում է ամենայն հայոց երկու մեծությունների՝ Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 150-ամյակները: Այս մասին տեղեկանում ենք մշակույթի նախարարության պաշտոնական կայք էջից: Մասնավորապես նշված է, որ այս կարևոր իրադարձություններին ընդառաջ՝ 2017 թվականին հայտ էր ներկայացվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների» օրացույցում նշված հոբելյաններն ընդգրկելու վերաբերյալ, ինչը 2017 թվականի նոյեմբերին Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում ընթացող կազմակերպության Գլխավոր կոնֆերանսի 39-րդ նստաշրջանում արժանացել է հավանության: Այդպիսով, Ֆրանսիայի ու Գերմանիայի աջակցությամբ ներկայացված՝ «Կոմպոզիտոր, էթնոերաժշտագետ, բանահավաք, երգիչ Սողոմոն Սողոմոնյանի՝ Կոմիտաս վարդապետի (1869-1935 թթ.) ծննդյան 150-ամյակը», և Վրաստանի ու Ռուսաստանի աջակցությամբ ներկայացված «Բանաստեղծ, գրող, թարգմանիչ Հովհաննես Թումանյանի (1869-1923 թթ.) ծննդյան 150-ամյակը» խորագրով հայտերն ընդգրկվել են «Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների» ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցում:

Նազենի Ղարիբյանը տեղեկացրեց է նաև, որ հոբելյանական միջոցառումները ընդգրկուն են և նպատակուղղված են լինելու երկու հզորագույն մտավորականների ստեղծագործական ժառանգությունը և հասարակական գործունեությունը նորովի ներկայացնելուն: Միջոցառումների գերակշիռ մասի կազմակերպչական աշխատանքները կիրականացնեն Կոմիտասի թանգարան-ինստիտուտը, Հովհաննես Թումանյանի թանգարանը, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան և շահագրգիռ հասարակական կազմակերպությունները:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում, մամուլի ասուլիսին հաջորդել է քանդակագործ Դավիթ Երևանցու «Կոմիտաս» քանդակի բացման արարողությունը:

Դիտվել է՝ 552

Մեկնաբանություններ

">Հետադարձ կապ