Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն իր թեկնածությունն է առաջադրել մարտի 31-ի նախագահական ընտրություններին մասնակցելու համար: «Ես որոշում եմ կայացրել ևս մեկ անգամ առաջադրվել»` հայտարարել է նա Կիևում անցկացվող միջազգային համաժողովի ժամանակ:
«Ես խնդրում եմ ընտրողներին ինձ մանդատ տալ՝ երաշխավորելու համար եվրոպական և եվրոատլանտյան ինտեգրման անշրջելիությունը, մեր անկախության անշրջելիությունը, վերադարձնելու Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, վերադարձնելու խաղաղությունը, ավարտին հասցնելու ուժեղ պետության կառուցումը, որն ունակ կլինի ապահովելու յուրաքանչյուր ուկրաինացու բարեկեցությունը»,- ասել է Պորոշենկոն: